Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։
Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն
Այս առիթով «Սասնա Ծռերի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նուրսուլթան ջան, եթե կարաս, էն մեր ախպորը մի հատ նամակ գրի, քեֆ-հալ հարցրու:
-Աչքիս վրա, Լադիմիրիչ ջան, էս սհաթիս: Բայց ինչ՞ գրեմ
-Ինչ ուզում ես գրի, մենակ գրի, էն մարդը զգա, որ իրեն քյոմակ ենք լինում: Դե, մեր ստրատեգիչեսկի ոխերիմ բարեկամն էլ հասկանա, որ մենք ախպրտիքով չենք թողնի մեր ախպերը բանտում փթի:
Ու գրեց կարոտագին նամակը…
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն»։