ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«2019 թվականի ապրիլ
ՀՀ ուժային կառույցների հիմնական առաջնահերթությունները
- ԱԱԾ- ֆեյքերի դեմ որս / ««հաջողության» մաստեր կլաս»
- ՀՔԾ-նախկին ռեժիմի ներկայացուցիչների դեմ որս (ապաշնորհության մաստեր կլաս)
- ՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ -այն մարդկանց որս, որոնք գրառում են անում վարչապետի սրբության սրբոցին՝ ԱՍՖԱԼՏԻՆ։
- Մյուս ուժայիններ` ՀՆՉԵՂ անուն որոնելու քարքարոտ արահետներում
Այս միտումները գնալով ավելի վտանգավոր են դառնում, այլակարծությունը աստիճանաբար իշխանության կողմից ուղղակի պարսավելի երեւույթից վերածվում է պատժելի երեւույթի»։