«44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ շարասյունը քարոզչական դաշտում աշխատում էր 2 ճակատով». Տարոն Չախոյանը մանրամասում է

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.

44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ շարասյունը քարոզչական դաշտում աշխատում էր 2 ճակատով:
1-ին ճակատը պայքարում էր սահմանում կռվող զինվորի, կամավորի դեմ։
Սխեման շատ պարզ էր՝ ստերով հուսալքություն արթնացնել ու հնարավորինս խորացնել հիասթափությունը կռվող զինվորի, կամավորի մեջ, սպանել կռվելու, պայքարելու ցանկությունը։
Հենց նույն 5-րդ շարասյան կողմից էին գեներացվում ու տարածվում այն շինծու լուրերը, թե իբրև «հողերը ծախած են», «հողերն արդեն տվել են», «կա պայմանավորվածություն, որ հողերը տալու են»։ Սրան զուգահեռ կռվողներին համոզում էին, որ պետք չէ զուր տեղը կռվել, դիրքերը պահել։ Համոզում էին, որ պետք է լքել դիրքերը, ու չդառնալ «մսաղացի զոհ», միևնուն է՝ «հողերը արդեն ծախած են»։
Բանը հասավ նրան, որ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին այս մասին հայտնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը։
5-րդ շարասյան 2-րդ ճակատն աշխատում էր թիկունքի վրա։
Բայց այս անգամ սխեման այլ էր՝ շատ ավելի խորամանկ։
Տեղեկատվական տարբեր հոսքերով մարդկանց համոզում էին, թե առաջնագծում ամեն բան ընտիր է, ավելին՝ մերոնք հակառակորդին հետ են շպրտել ու բարձունքներ գրավելով
առաջ են շարժվում։ Ու եթե պատերազմը մի քանի օր էլ շարունակվի, նոր տարածքներ ենք վերցնելու։
Լելե-Թեփե բարձունքը գրավելու մասին տարածված կեղծ լուրերը դրա վառ օրինակն են։ Տարածված ապատեղեկատվությունը դեռևս 2020-ի սեպտեմբերի 28-ին հերքեցի։
Հավանաբար կհիշեք նաև այն անանուն ձայնային հաղորդագրությունները, որոնք պատերազմի ժամանակ ակտիվ տարածվում էին համացանցի հայկական տիրույթում, թե «ամեն ինչ ընտիր է, կոտորելով առաջ ենք գնում ու նոր տարածքներ ենք վերցնելու»։
Այս ամենի պատճառը մեկն էր, որպեսզի հանրությունը լցվի հաղթանակի սպասումով ու երբ իմանա պարտության մասին, զգա իրեն խաբվածի դերում ու փորձի վրեժխնդիր լինել իշխանությունից։
Մի ճակատով համոզում էին զինվորին ու կամավորին չկռվել, պարտության համար ամուր հիմքեր էին ստեղծում, իսկ մյուս ճակատով հանրությանը տրամադրում էին, որ հաղթանակն արդեն «գրպաններս դրած» է։ Ու երբ պլանավորված պարտությունից հետո հանրությունն իրեն խաբված կզգար, վրեժխնդիր կլիներ իշխանությունից։
Հենց սրանով է բացատրվում նաև պատերազմի ավարտից առաջ դիրքերը լքած վայ գեներալների ու «փրկիչների» Երևան ժամանումը։ Որովհետև Երևանում անելիք ունեին։ Որովհետև Կառավարական ամառանոցի, Ազգային Ժողովի ու Կառավարության շենքերի վրա հարձակում էր նախապատրաստած։
Շարունակելի ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ