Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք մրցակցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը համառ պայքարում 3։2 հաշվով հաղթեց նաև թուրք մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ: Իբոյանն ավելի վաղ հաղթել էր նաև Ադրբեջանի ներկայացուցչին։

Ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ունի նաև Մեժլում Մեժլումյանը, որը կիսաեզրափակչում 6։5 հաշվով առացելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ