«Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ». Հրաչյա Սարգսյանի գրառումը հրաժարականից հետո

Մարտի 17-ին հրավիրված արտահերթ գործակարգավորական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց: Ավելի ուշ նա գրառմամբ է հանդես եկել, որում ասված է.

«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ,

2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի Երևանի քաղաքապետի պաշտոնը, որը տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում: Բարդ էր նաև ընդհանուր քաղաքական վիճակը՝ քաղաքային խնդիրների առումով:

2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում մենք ունեինք հրապարակված նպատակներ, որոնք պետք է իրագործեինք: Ես պատասխանատվություն ստանձնեցի որպեսզի շարունակենք այդ ծրագրի իրականացման աշխատանքները:

Այդ ծրագրերը շարունակելու համար երկու կարևոր կոմպոնենտ կար, որը որ ապահովված չէր. Առաջինը՝ Կառավարության և Երևանի քաղաքի միջև համագործակցությունն էր, որը որպես այդպիսին խզվել էր: երկրորդը, արդեն նշեցի՝ 2018 թվականի «Իմ քայլը» դաշինքի ծրագրերն էր, որ պետք է իրականացվեր:

Հիմա երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են և Կառավարության ու քաղաքապետարանի միջև համագործակցությունը բավականին լավ է և ոչ մի խոչնդոտ չունենք, ես ուզում եմ հայտընել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ:

Ինչպես նաև նախկինում բոլորիդ հայտնի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետարանի թեկնածուն պարոն Տիգրան Ավինյան էր և նա կգլխավորի ցուցակը:

Հույս ունեմ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենանք շարունակել համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որը սկսել ենք դեռ 2018 թվականից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ