Վարչապետ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Ծաղկազարդի պսակով:
Հիշեցնենք, որ ըստ ավանդույթի Ժամասացության ավարտից հետո ժամավորները ջանում էին հնարավորինս շատ օրհնված ուռենու ճյուղեր տուն տանել, քանի որ ճյուղերին վերագրվում էր չարխափան և առատացնող զորություն, և դրանք օգտագործում էին տարբեր առիթներով՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը։ Ճյուղերը նաև գցում էին կարասներն ու ամբարները, թեթևակի հարվածում դրանցով անասուններին։
Մայրերը եկեղեցի էին մտնում հասարան ճյուղերով, իսկ նորահարսները մրգեր, քաղցրեղեն ու վարդեր էին ամրացնում ճյուղերից հյուսված պսակներին, դնում դրանք գլխին, կախում վզին, պահում ձեռքին կամ դնում զամբյուղի մեջ։ Նորահարսները Ծաղկազարդը դիմավորում էին ծոմապահությամբ։
Ծաղկազանդին պատրաստել են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։ Դրանք տարբեր ազգագավառներում ունեցել են տարբեր անվանումներ՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն։