2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Կառավարությունն ընդունել է որոշում, որն ուղղված է սպառողների կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թ. կայացած նիստում հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար այս տարի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների բաժանորդների համար։

Արդյունքում 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ