«Առաջնագծի կահավորման հետ կապված կան խնդիրներ, բայց դրանք ֆինանսական չեն, դրանք կազմակերպչական են».Նիկոլ Փաշինյան

Առաջնագծի կահավորման հետ կապված կան խնդիրներ, բայց դրանք ֆինանսական չեն. դրանք կազմակերպչական են, ինժեներական և այլն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է անենք մի բան՝ քայլ-քայլ իրականացնենք սահմանի կահավորում, որպեսզի դա համապատասխանի հնարավոր ամենաբարձր չափանիշներին: Մենք պրոբլեմներ ունենք, ցավոք, պրոբլեմներ լուծելը միշտ չէ հնարավոր արագ անել»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այժմ բացահայտվում են երևույթներ, որ կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառով չեն լուծում խնդիրները, իսկ նրանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը ժամանակ է պահանջում:

«Բայց ուզում եմ հետևյալն ասել, որ այսօր մեր բանակում կան հազարավոր նվիրյալներ՝ սպաներ, պայմանագրայիններ, որոնք իրենց ուսերին կրում են այդ պատասխանատվությունը, և պետք է այդ մարդկանց քաջալերենք: Բայց դա չի նշանակում, որ պետք է թերությունների մասին լռենք, այլ՝ հետևողականորեն աշխատենք»,- նշեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ