Ֆրանսիայի հայերը դուրս են եկել փողոց՝ ողջունելու Մակրոնի որոշումը

Սփյուռքահայերը Ֆրանսիայում դուրս են եկել փողոցներ՝ ողջունելով Մակրոնի որոշումը՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր  հռչակելու մասին:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։ Այս մասին տեղեկանում ենք Le Parisien-ից։

«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915թ.-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը 2001թ.-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց այն ու ապրիլի 24-ը հաջորդ շաբաթների ընթացքում կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել է Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին ելույթ ունենալիս։

Ցեղասպանության հիշատակի ազգային օր ունենալու որոշման մասին Մակրոնը նաև թվիթերում է գրառում արել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ