Երկֆյուզելաժային Stratolaunch Model 351 ինքնաթիռ-կրիչն առաջին անգամ օդ բարձրացրին, գրում է life.ru-ն: Թռիչքի տեսահոլովակը հրապարակել է աէրոտիեզերական լուսանկարիչ Ջեկ Բեյերը` Twitter-ի իր էջում:
Օդանավի թևը 117 մետր է: Ինքնաթիռն ունի Boeing 747-ի վեց շարժիչ։ Թռիչքը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում գտնվող Մոհավե անապատում:
Սարքը նախատեսվում է վերագործարկվող հրթիռների համար դարձնել «օդային կայան»:
2018թ. փետրվարի 24-25-ը տեղի է ունեցել Stratolaunch ինքնաթիռների նախատիպի փորձարկումները: