Համացանցում հայտնվել է նոր՝ հումորային տեսանյութ՝ թե ինչ եղավ, երբ Արթուր Վանեցյանը զանգահարեց Տիգրան Մուկուչյանին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում համապատասխան փորձաքննություններ են նշանակված և ընթանում է նախաքննություն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Նա ասաց, որ այս գործով փորձաքննություններ իրականացնելու գործընթացում միջազգային փորձագետներ ներգրավելու անհրաժեշտություն չկա, քանի որ հայ մասնագետները պրոֆեսիոնալ են։
Գրիգորյանը դժվարացավ մանրամասներ հաղորդել՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիության սկզբունքը և ասաց, որ արդեն իսկ կազմվել է հարցաքննվող անձանց շրջանակը, փորձաքննությունները և այլն։