«Վտանգավորը այն է,որ այս մարդը իր համար չի ճանապարհ բացում ,այլ իր ընկեր Վարդանյան Ռուբենի ու նրանից սնվող որոշակի խմբակի համար».Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ամեն ինչ ընկավ տեղը։
Ահա թե ինչու են հավաքվել։
Ահա թե ինչու է կաթողիկոսը օրհնում։
<<Երեսուն տարի Հայաստանը կառավարվել է առանց ժողովրդի ձայնը հաշվի առնելու, դա պետք է փոխենք>>,-հայտարարում է Կանադայում բնակվող միլիարդատեր Նուբար Աֆեյանը։
Այլ երկրի քաղաքացին փորձում է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ,դեռ մի բան էլ ավել է ուզում ՝գալ իշխանության,որն անթուլատրելի է։

Վտանգավորը այն է,որ այս մարդը իր համար չի ճանապարհ բացում ,այլ իր ընկեր Վարդանյան Ռուբենի ու նրանից սնվող որոշակի խմբակի համար։

Նուբարին ասեմ,որ առնվազն երեք անգամ`1991,1999,2018 թվականներին իշխանությունը Հայաստանում ձևավորվել է ժողովրդի կամքով ու արդեն հինգ տարի ժողովրդի կամքը հաշվի է առնվում ու հակառակ դեպքում քո ընկերոջ կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքով համայնքապետեր չէր ունենա;

Նուբար և ընկերներ,ընդմիշտ հիշեք,որ Հայաստանում ապրող քաղաքացին է որոշելու,թե ով է լինելու իր իշխանությունը ու ոչ-ոքի թույլ չի տա դրսից խառնվել մեր քաղաքական կյանքին։
Լավ է,վատ է՝մենք ենք որոշելու;

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ