Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրել է.
Ես հասկանում եմ, թե ինչի են որոշ մարդիկ պարեկների հանդեպ իրենց լկտի ձևով պահում։
Նախկինում մարդիկ չէին կարող ոստիկանի «կանգ առ» հրամանը կամ օրինական պահանջը չկատարել, որովհետև վստահ էին, որ դրանից հետո իրեն ու իր ընտանիքին շատ տխուր ապագա է սպասվում։
Կտանեին բաժին, կհայհոյեին, կծեծեին, ընտանիքի անդամները հետապնդման կենթարկվեին, եթե բիզնեսներ ունեին` կխլվեին, վերջում էլ մի աստղաբաշխական գումար մուծել կտային, որ քրեական գործ չհարուցեին։
Իսկ հիմա գիտեն, որ պարեկը անգամ ձայն չի կարող իրենց վրա բարձրացնել` էլ ուր մնաց` ծեծի։
Մտածում են դե լավ, «լավ տղա»
կխաղանք, չենք ենթարկվի, հետո էլ դատական գործընթաց կսկսվի, տարիներով կձգձգենք, կանցնի, կգնա։
Այ երբ մի քանիսը խիստ պատժի ենթարկվի օրենքի ուժով, ոչ մեկի մտքով էլ չի անցնի նման կերպով «լավ տղա» խաղալը։