«Սպասենք ևս 5 ադրբեջանցի ոչնչացվածների մասին տեղեկությունների». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ինչպես ավելի վաղ նշել էի, Ադրբեջանը աստիճանաբար խոստովանում է, Շուշիի մոտ երեք հայ ոստիկանների վրա ահաբեկչական հարձակում գործած ադրբեջանցիներից շատերն են ոչնչացվել հայկական զորքի կողմից։

Սկզբում թշնամին նշում էր 2 կորստի մասին, ինչը մտավ նաև հայկական մեդիադաշտ, այնինչ հստակ էր, որ ոչնչացվել է առնվազն 8 ադրբեջանցի ահաբեկիչ։

Նշել էի, որ Ադրբեջանը օրերի ընթացքում տարբեր պատրվակներով կներկայացնի իր մյուս կորուստները, կարևորը, որ բոլոր 8 և ավելի ոչնչացվածների մասին միանգամից չիմացվի։

Եվ ահա դեպքից մոտ մեկ շաբաթ անց Ադրբեջանը հայտնում է, թե Արցախում հրազենային վնասվածքից սպանված ունի’ Մուհերամով Էլնուր Ալեսկեր օղլու։

Սպասենք ևս 5 ադրբեջանցի ոչնչացվածների մասին տեղեկությունների՝ սննդային թունավորումների, ականի վրա պայթելու, ինքնասպանության և այլ պատրվակներով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ