«Ոչ մի նորմալ երկրի ժողովուրդ չի ցանկանա, որ իր երկրի իշխանությունը ծառայի բռնшպետшկան հետամնաց ՌԴ-ին, որի սեփական ժողովրդի 80%-ը հացին կակայա ասում».Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ոչ մի նորմալ երկրի ժողովուրդ չի ցանկանա, որ իր երկրի իշխանությունը ծառայի բռնшպետшկան հետամնաց ՌԴ-ին, որի սեփական ժողովրդի 80%-ը հացին կակայա ասում…

Աշխարհի քարտեզի «կեսը» ՌԴ-ն է, բայց ժողովրդի 80%-ը աղքատ է, մինչ օրս ՌԴ-ի բազմաթիվ շրջաններում բնակիչները ջեռուցման խնդիր ունեն, «թեպետ սեփական գազ ունեցող երկիր է», ծերության թոշակը նույնիսկ ամսվա բուխանկին չի բավարարում, մարդիկ սահմանափակված են ազատ խոսքից, ազատ տեղաշարժից։ ՌԴ-ի բոլոր ժամանակների ղեկավարները բռնшպետեր են եղել, գերադասել են, որ էլիտան հարուստ ապրի, բայց ժողովուրդը ստրուկի կարգավիճակում։ Այժմ ոչ մի նորմալ երկրի ժողովուրդ չի ցանկանում բարեկամություն անել ՌԴ-ի հետ, քանզի բոլորի մոտ պատռվել է ՌԴ-ի կեղծավոր դիմակը, որ նրանք երբեք բարեկամներ չեն ունեցել, նրանք բոլորին օգտագործել են հանուն նրա, որ պահպանեն «կեղծիքի վրա կառուցած կայսրությունը», ինչը փլուզման եզրին է, եթե արդեն իսկ չի փլուզվել։

Բոլոր այն երկրների իշխանությունները դատապարտվելու են, որոնք ծառայել կամ փորձելու են ծառայել ՌԴ-ին։
Հ.Գ. Այսօր Վրաստանում: Ո՛չ այն կառավարությանը, որը ծառայում է Ռուսաստանին: Վրացիները պահանջում են կառավարության հրաժարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ