Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում օգտատերերի հետ կիսվել է Սերժ Սարգսյանին նվիրված բանաստեղծությունով.
Ռեքվիեմ առ Սերժո եւ ճորտաց նոքա
Դո՛ւ՝
Սարգսյան,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի սուտասան,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ ստով
Շարմազանով Էդիկին ես խելքից հանում …
Դո՛ւ՝
Ձախողուկ,
Ու Էդիկը մանկան նման
Քո բարբաջող ջերմությանն է ընտելանում…
Դո՛ւ՝
Աննամուս,
Եւ Խոսրովը
Նախանձանքի համն է զգում իր բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում է հանդուրժել հեռացումդ Բաղրամյանից…
Դո՛ւ՝
Ապիկար,
Ու Գալուստը,
Իրենից ինքը վերանում`
Զառանցանքով ողջակիզված
Ու բեջուռա ախմախների
Դասակին է ընկերանում…
Դո՛ւ՝
Թարս խիար,
Ու երբ հանկարծ
Նվնվում ես Պոզների մոտ,
Կոստանյանը աղերսում է
Ինքնամոռաց նվիրումով,
Եվ մորմոքը հեռացումիդ,
Բույն է դնում իր սրտի մեջ,
Ելույթներում, գրպաններում ու գարաժում…
Դո՛ւ՝
Սարգսյան,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի սուտասան….