ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել: «ԱԺ բակում հիմա»,-մակագրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում ԱԺ բակ։
Ազգային ժողովի դարպասներն այցելուների համար բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից երեկոյան 22։00-ն։
ԱԺ դռները բացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հնչեցրած կոչից հետո։