«Ադրբեջանը կրկին փորձում է ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը հիմնավորել կեղծ պնդումներով». Մարուքյան

Ադրբեջանը կրկին փորձում է հիմնավորել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պնդումներով, որոնք արդեն իսկ ձախողվել են.

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ահաբեկչություն անվանելով այսօր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը:

«Դիվերսիոն խումբը հարձակվել և սպանել է Լեռնային Ղարաբաղում ծառայող 3 ոստիկանի, ևս մեկ ոստիկան հոսպիտալացվել է»,- հիշեցրել է Մարուքյանը:

Ինչպես հայտնի է՝ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. նրանց ինքնությունը հայտնի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ