Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Չնայած ռուս խաղաղապահների գոյությանը` ադրբեջանական կողմը սկսել է հերթական սադրանքը Արցախի դեմ։
Արցախում դիվերսիոն հարձակման են ենթարկել ոստիկանության աշխատակիցներ տեղափոխող մեքենան` սպանելով 3 ու վիրավորելով առնվազն 1 հայի. հիմա էլ տեղեկություններ են գնում տարբեր տեսակի կրակոցների մասին։
Ո՞ւր են ռուս խաղաղապահները, ինչո՞վ են զբաղված իրենց բուն առաքելությունը կատարելու փոխարեն:
Թե հերթական անգամ բավարարվելու են իրենց ամփոփ-տեղեկագրում հրադադարի ռեժիմի խախտում արձանագրելով ու երկու կողմերի հետ տեղի ունեցածը պարզելու մասին իրազեկմամբ։