Լավրովն ու Միրզոյանը հանդիպել են Նյու Դելիում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լուսանկարը։

Զախարովան լուսանկարին կից գրառում է արել. «Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և նախանշել բանակցությունների ուղղությունը»։ Հիշեցնենք Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթանում է G 20 երկրների ԱԳ նախարարների համաժողովը, իսկ ՀՀ ԱԳ նախարարը մարտի 3-4 գտնվելու է Նյու Դելիում աշխատանքային այցով։

Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայացուցիչների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ