Հայաստանում վենդետա չէ, այլ ապօրինի ձեռք բերվածի լյուստրացիա

ՌԴ-ի գլխավոր լրատվական ալիք «Ռոսսիա 24»-ը համարում է, որ Քոչարյանը քաղաքական հալածյալ է, Տեր-Պետրոսյանը՝ փորձառու սադրիչ, իսկ Փաշինյանը՝ անօրինականություն իրականացնող: Հեռուստաալիքի ռեպորտաժում, մասնավորապես, նշվում է, որ «1998-2008 թթ. Հայաստանի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին կալանել են, երբ նա հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն:

Փաստաբանները նշում են, որ դա նման է պատվերով հաշվեհարդարի: Քոչարյանին վերագրել են բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդու մահվան պատասխանատվությունը»:

ՏՎՑ հեռուստաալիքը «Արդարությո՞ւն, թե՞ հաշվեհարդար. ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին» խորագրով ռեպորտաժում նշում է, որ «Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը, ըստ իր կողմնակիցների, ի սկզբանե հիշեցնում էր քաղաքական հաշվեհարդար:

Նրան առաջադրված մեղադրանքներն իսկապես անհեթեթ են: Դրա հետ մեկտեղ վերագրում են, օրինակ, սահմանադրական կարգի տապալումը: Չնայած ինչպես կարող էր նա տապալել, եթե այդ պահին, իսկ խոսքը վերաբերում է 2008 թվականին, Քոչարյանն ինքը երկրի առաջնորդն էր: Այդ կարգավիճակն, ի դեպ, ապահովում է նրան ցկյանս անձեռնմխելիություն: Սակայն երկրորդ փորձից դատարանին ստիպել են նաեւ դա շրջանցել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ