Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Փաստորեն, Երևանի Քաղաքապետարանը կոռուպցիոն մեխանիզմով ձեռք է բերել 200 վերելակ` ըստ հանրային ձայնի աղմկահարույց հայտարարության և փաստերի հիման վրա։
Յուրաքանչյուր վերելակ գնվել է 25-հազար ԱՄՆ դոլարով, մինչդեռ այդ վերելակները վաճառող ընկերության տնօրենը բացահայտ հեռախոսազանգի միջոցով հայտնում է, որ իր վերելակների արժեքը 12.500 դոլար է, իսկ մեծ քանակությամբ գնելու դեպքում, նաև ավելի էժան։ Փաստացի կարելի է արձանագրել, որ Երևանի Քաղաքապետարանի որոշ վիժվшծքներ, միայն այս գնման փաստով, 2.5 միլիոն դոլար տակով են արել, ու թե քանի հոգով են էդ 2.5 միլիոն դոլարը լափել, հուսամ, որ Դատախազությունը այն կպարզի և բոլորին րոպե առաջ կձերբակալի և կկալանավորի։
Երևանի Քաղաքապետարանի բյուջեն գոյանում է Երևանի բնակիչների վճարած հարկերից, ու պետք է յուրաքանչյուրս այդ ամենին հետևողական լինենք, ուղիղ այնպես, ինչպես մեր գրպանի անձնական գումարին.. Սա լկտիություն է, ու համոզված եմ, ով ուզումա մեղավոր լինի, ՀՀ Իշխանությունը, մոտենալու է անհանդուրժողականությամբ և ոչ մի մեղավոր անպատիժ չպետք է մնա..
Փաստորեն, կարելի էր այդ նույն գումարով, ոչ թե 200 շենքի վերելակ փոխել, այլ 400-500..
Ես կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ոչ մի մեղավորի անուն ծածկադմփոց չի անի, հակառակ պարագայում, վաղը այն կկրկնվի, պարզապես ավելի կուլտուրական մեխանիզմով, որպեսզի բացահայտումը դժվար լինի… Հայաստանում ով փորձի կոռուպցիան և կաշառակերությունը թաքցնել, նա առնվազն անբարոյականի վшuտակ ա, նա պետության և ժողովրդի N1 թշնшմինա։
Երբ ասում ենք, որ անցիալի վերադարձ չի լինելու, խոսքը ոչ միայն անցիալում ՀՀ-ն ղեկավարած անձերն են, այլ նաև նրանց վարքերն են։