ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Passport Index-ի նոր վարկանիշի համաձայն՝ Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է:
Նշվում է, որ Հայաստանի դեպքում վիզաների պարզեցված կաննոներ են գործում աշխարհի 135 երկրի քաղաքացիների համար: Այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի երկրների ցուցակում 26-րդ տեղում է:
Եվրոպայում ամենահյուրընկալների շարքում Հայաստանին հաջորդում է Կոսովոն (109 երկիր): Երրորդ տեղում Մոլդովան է (103 երկիր):