Կրկին հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը:

Այս մասին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր՝ մասնավորապես` Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումը վերականգնելու, Հայաստանից Արցախը սնուցող էլեկտրական գծի վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության վերաբերյալ։

 

Այլ հարցեր օրակարգում չեն եղել։ Հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում կայացել էր փետրվարի 24-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ