«ՌԴ-ն հատկապես Հաագայի վերջին որոշումից հետո, առիթը բաց չի թողնելու ստանձնել միջանցքը բացելու «քավորի» դերը». Մովսես Հարությունյան

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացվի։

ՌԴ-ն, որի ոչ միայն միջազգային հեղինակությունն է սասանված, այլ նաև կասկածի տակ է վերջինիս՝ մեր տարածաշրջանում միակ «հարց լուծողի» դերը, ամեն ինչ անելու է, որ Լաչինի միջանցքը արագ բացվի, ու հենց դրանով է պայմանավորված Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցը։

ՌԴ-ն հասկանում է, որ վաղ թե ուշ միջազգային ճնշումների ազդեցության տակ՝ հատկապես Հաագայի վերջին որոշումից հետո, Ադրբեջանը բացելու է Լաչինի միջանցքը և առիթը բաց չի թողնելու ստանձնել միջանցքը բացելու «քավորի» դերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ