Խոյ։Խոյերին խորհուրդ է տրվում մտերիմ անձնավորության հետ շփման ճիշտ վարքագիծ ընտրել: Այսօր նախադրյալներ կան հարաբերությունների սրման, ճաշակներում հակասությունների: Հնարավոր է, որ դուք կամ ձեր զուգընկերը կարծում եք, որ սերը կամ կապվածությունն անհրաժեշտ է ջերմացնել խանդով, էքսցենտրիկ արարքներով: Աստղերը հիշեցնում են, որ այդ դեպքում միությունը կարող է վտանգի տակ հայտնվել: Ռիսկի եք դիմում կրակին յուղ լցնել, եթե ամեն գնով ձգտեք անկախության:
Ցուլ։Շատ Ցուլերի համար այս օրերի իրադարձությունները չափազանց դինամիկ են: Իարդրությունը վերահսկելու համար ձեզ անհրաժեշտ է օպերատիվորեն արձագանքնել իրադարձություններին: Ձեր և զուգընկերոջ միջև կարող է իրավունքների և պարտականությունների բաժանման խնդիր ի հայտ գալ: Եթե տարաձայնությունները սկսվել են կենցաղային հողի վրա, արժե ջանքեր գործադրել դրանք այդ մակարդակում պահելու համար:
Երկվորյակ։Երկվորյակներին խորհուրդ է տրվում չմոռանալ անվտանգության տարրական նորմերի մասին: Որքան ռիսկային է ձեր այսօրվա զբաղմունքը, այնքան ավելի կարևոր է ժամանակին մտածել ապահովագրության մասին: Պոտենցիալ վտանգավոր գործերի թվին այսօր կարող են դասվել էքստրեմալ սպորտաձևերը, ռոմանտիկ արկածը, գործնական կամ ֆինանսական արկածախնդրությունները, տարբեր տեսակի փորձարկումները:
Խեցգետին։Խեցգետինների համար օրվա ընկալումը կախված կլինի անհատական խառնվածքից: Եթե դուք ի ծնե փորձարկող եք և արկածներից հոգևոր վերելք եք ապրում, դժվար կլինի ձեզ ետ պահել արկածախնդրություններից: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ պահպանել մտերիմների նյարդերը, հարաբերությունների ներդաշնակությունը և տան խաղաղությունը, ինչպես նաև ռիսկի չենթարկել առողջությունը: Եթե արկածները ձեր տարերքը չեն, արժե խուսափել վնասվածքներից, սթրեսներից:
Առյուծ։Առյուծներին այս օրերրը կօգնեն առույգանալ, սկսել կառուցողական մտածել, սովորական կենսակերպից անցնել ավելի յուրօրինակի: Ազարտը և ակտիվությունը կարող են պայմանավորված լինել ինչ-որ մեկի վրա տպավորություն գործելու ցանկությամբ: Անհանգստություններ և դժվարություններ են սպասվում այն Առյուծներին, ովքեր սիրում են ռիսկ, չեն վախենում խաղերից և փորձարկումներից: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս գերակշռող որակները դարձնել հեռատեսությունը, իմաստնությունը, շրջահայացությունը:
Կույս։Կույսերը ուշադրությունն այսօր կարող են գրավել իրադարձությունները, որոնք կապված չեն հիմնական ծրագրերի հետ: Դա կարող է լինել զգացմունքների հոսքը, որը կստիպի ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, կամ հրատապ գործը: Ընտանիքում կարող է ուշադրություն պահանջել ինչ-որ կենցաղային ֆորսմաժոր: Ցանկացած հարցի լուծում կարող է պահանջել էներգիայի վատնում, ինչպես նաև, հնարավոր է, ֆինանսական ծախսեր:
Կշեռք։Կշեռքներին սպասվում է զգացմունքայնորեն հագեցած օր: Սիրային ապրումներում սպասվում են ճակատագրական պահեր: Նախաձեռնությունը կարող է գալ զուգընկերոջից, սակայն ինքներդ էլ, ամենայն հավանականությամբ, պարտքի տակ չեք մնա: Ձեզ մոտ ուժեղ էմոցիաներ կարող է առաջացնել ուրիշի անկանխատեսելի արարքը: Կախված այն բանից, թե դա ինչպես է անդրադարձել ձեզ վրա, կզգաք կա՛մ հիացմունք, կա՛մ գրգռվածություն: Արժե խուսափել խանդի հողի վրա վեճերից:
Կարիճ։Այսօր շատ Կարիճների խնդիրը նրանում է, որ ստիպված կլինեն գործել խորթ ռիթմով: Ձեր դիրքերն ակնհայտորեն կարող են թուլանալ ուրիշի տանը, անծանոթ վայրում կամ մի մթնոլորտում հայտնվելու դեպքում, որը թույլ չի տա դրսևորել ձեր լավագույն որակները: Կոնֆլիկտի պահին կարող են ի հայտ գալ մանրամասներ, որոնք չէիք ցանկանալ բացահայտել: Հնարավոր է հոգեբանական կախվածություն սիրելի անձնավորությունից կամ ֆինանսական՝ գործընկեորջից:
Աղեղնավոր։Օրը բարենպաստ է այն Աղեղնավորների համար, ովքեր ունակ են պահել իրենց անհրաժեշտ շրջանակներում: Էմոցիաների կամ դեպքերի անսպասելի շրջադարձի ազդեցության ներքո կարող եք մոռանալ կանոնների մասին, որոնք ինքներդ էլ սահմանել եք ձեր և շրջապատի համար: Այսօր բացառված չէ կոնֆլիկտը սիրո և ընկերության միջև, կամ այդ հասկացությունների միջև խճճվածությունը: Անհրաժեշտ է նաև խնայել էներգետիկ, ֆինանսական և այլ ռեսուրսները:
Այծեղջյուր։Օրվա իրադրությունը կարող է Այծեղջյուրներին զրկել սովոր զսպվածությունից: Եթե սիրում եք ամեն ինչ հիմնավոր անել, ձեզ կարող է նյարդայնացնել արագ գործելու, ընթացքը կտրուկ փոխելու անհրաժեշտությունը: Անվտանգ չի լինի ձեր խանռվածքի իսկական հզորությունը ցուցադրելը: Չարժե զբաղվել բուժմամբ, ինչ-որ բան փոխել կենցաղում՝ բացի հրատապ դեպքերից: Արժե նկատի ունենալ վնասվածքների և սթրեսների բարձր հավանականությունը:
Ջրհոս։Ջրհոսները օրը լավ կանցկացնեն, եթե չփորձեն, ի հեճուկս ողջամտության, պայքարել որոշ անխուսափելի հանգամանքների դեմ: Սիրո, ընկերների հետ շփման մեջ կկարողանաք իրադարձությունները վերահսկել: Ձեզ դժվար կլինի դիմակայել հարաբերությունները թարմացնելու գայթակղությանը, դրա համար կարող է որոշակի գիտակցված ռիսկ պահանջվել: Եթե ձեր հետաքրքրությունները տեխնիկական ոլորտում են, չեք հրաժարվի վտանգավոր փորձարկումից:
Ձկներ։Ցանկացած գործողությունից առաջ Ձկներին օգտակար կլինի գնահատել սեփական ուժերը: Արժե հիշել, որ այսօր մտորումների համար շատ ժամանակ չունեք: Երբեմն ընդհանրապես ժամանակ չեք ունենա և ստիպված կլինեք կա՛մ բավարարվել իրավիճակի վերլուծությամբ, կա՛մ ապավինել բախտին և նետվել դեպի անհայտություն: Գործերում շտապողականությունը կարող է հանգեցնել սխալ ընտրության, էներգիայի անիմաստ վատնման: Անցանկալի են գնումները: