ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջոււլֆալակյանը (77 կգ) հաղթեց Եվրոպայի 2019 թ. առաջնության իր առաջին սփոփիչ գոտեմարտում: Քիչ առաջ նա հունահռոմեական ոճի ըմբիշն առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ:

Ջուլֆալակյանը եւս մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Մրցակիցը կլինի մոլդովացի Դաբիել Կատարանգան:

ՀՀ հունահռոմեականների հավաքականում այսօր սփոփիչ գոտեմարտ անցկացրեց նաեւ Սլավիկ Գալստյանը (63): Նա հաղթեց բելառուս Մաքսիմ Նեհոդային: Գալստյանի հաջորդ գոտեմարտ արդեն կլինի բրոնզի համար: Երեկոյան նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Թալեհ Մամադովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ