Մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի երկաթե ճաղավանդակների վրայով, որ նետվի ձորը:
Կամրջի վրա շրջող ոստիկաններն այդ ամենը նկատել են, վազքով մոտեցել տղամարդուն ու ձեռքերից բռնել՝ կանխելով ինքնասպանությունը:
Մեր տեղեկություններով՝ այդ տղամարդը ընտանիք ունի, ապրում է Չարբախում, 58 տարեկան է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: