Երևանի քաղաքապետրանի ավագանու անդամ ԳրիգորԵրիցյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը.
Տանել չեմ կարողանում սուտն ու կեղծիքը ու հավատում եմ, որ հնարավոր է միաժամանակ լինել ազնիվ և զբաղվել քաղաքականությամբ։
Այսօր ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Naira Zohrabyan-ը հայտարարել էր, որ Երանում աղբի վերամշակման գործարան կառուցելու համար պայմանագիր էր կնքել և մեղադրում էր երևանցիներին՝ իրեն չընտրելու և այսպիսով այդ գործարանը չկառուցվելու համար։
Տիկին Զոհրաբյանը ընդունել է սակայն, որ իր հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և խմբագրել է իր իսկ հայտարարությունը, որտեղ «կնքված պայմանագիրը» դարձել է «բանակցված և կնքմանը պատրաստ պայմանագիր»։ Այսօրվա համար այսքանը։