Ռոբերտ Բագրատյանն իր կատարումով հիացրեց ժյուրիին ու անցավ հաջորդ փուլ

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» նախագծի հերթական հաղորդման ժամանակ 13-ամյա Ռոբերտ Բագրատյանին հաջորդ փուլի ուղեգիր տվեց Բրունո Մարսի «Uptown Funk» ստեղծագործությունը։ Մենամարտեր փուլում նա ներկայացավ Սերգեյ Ֆիլինի եւ Իվանո Սոխնեւի հետ։ Իսկ նրանց մարզիչ Լոբոդան տղաներին ասել էր, որ պետք է «պարահրապարակը պայթեցնել»։

Երգն ու պարն այնքան էին աչքի ընկնում, որ Վալերի Մելաձեն խոսք վերցնելով առաջին հերթին տղաներին խնդրեց, որ անկախ կատարման մակարդակից «դեռ չթողնել դպրոցը»։ «Համարից բխող էներգիայից կարող էին ճաքել հեռուստադիտողների հեռուստացույցերը», — ասաց Վալերին։

Ինքը՝ Լոբոդան, մեկնաբանելով իր տղաների ելույթն ասաց, որ եւս մեկ անգամ համոզվեց, որ իր թիմում հավաքված են նախագծի լավագույն երեխաները, իսկ տրիոյի մասնակիցներին անվանեց «նախագծի ամենահզոր տղաներ»։

Հիշենենք, որ կույր լսումներ փուլում Ռոբերտ Բագրատյանի ելույթից հետո Լոբոդան տրվելով էմոցիաներին ծնկի էր իջել եւ նրան գրկելով ասել․ ««Իմ տղա, որքան էի քեզ սպասում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ