«Հետո էլ զարմանո՞ւմ ենք, թե ինչպես Ազատություն ռադիոկայանի բարձր աշխատավարձ ստացող լրագրողները հեշտուհանգիստ գնում և աշխատում են Դմիտրի Կիսելյովի ու Մարգարիտա Սիմոնյանի Սպուտնիկ Արմենիայում».Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է.

Որ ասում եմ Ազատություն ռադիոկայանի հետ կապված խնդիր կա, որն անգամ Հանրապետության շատ փորձագետներ ու այդ կայքի հետևորդներն են նկատել, իզուր չեմ ասում:
Նայեք դրված վերնագիրը. դրանից բխում է, որ Ռուբեն Վարդանյանին ազատել են Ալիևի պահանջով, մինչդեռ հասարակության ճնշող մեծամասնությունը շատ լավ է իմացել, թե որտեղի՞ց է նա նշանակվել ու ո՞վ և ե՞րբ կարող էր նրան ազատել, այն էլ վերջերս փակ Լաչինի միջանցքով Մոսկվա հրավիրվելուց հետո… Բայց Ազատությունում այլ բան գիտեն…

Բոլորս հասկացել ենք, որ այն խնդիրը, որի համար Ռուբեն Վարդանյանը նշանակվել է լայն լիազորություններով պետ նախարար, որպեսզի Մոսկվային անհանգստացրած միջազգային տեսանելիությամբ Բաքու-Ստեփանակերտ մեխանիզմը չստեղծվի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ չստորագրվի, Հայաստանի սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա չլինի, և ազատվել է այն բանից հետո, երբ այդ ամենին չեն կարողացել խոչընդոտել, որովհետև Լաչինի միջանցքը ՄԱԿ-ի դատարանի պահանջով վաղ թե ուշ բացվելու է ու Մյունխենում Ալիևին բերման են ենթարկել, դրա համար էլ Արայիկ Հարությունյանին հրավիրել են Մոսկվա, որ ասեն, թե երբ ազատի Ռուբեն Վարդանյանին, Վարդանյանին էլ առանձին բացատրեն դա, բայց մեր Ազատությունը այդքանից հետո դեռ գիտի Ռուբեն Վարդանյանին ազատել է Ալիևը….

Դեհ, ինչ, փաստորեն միայն իմ նկատած Սեդա Սաֆարյանի թեման չէ…. Շատ ավելի լուրջ բան կա ու պետք է հասկանալ՝
-ինչո՞ւ են կերտում Ալիևից հետապնդված Ռուբեն Վարդանյանի կերպարը,

-ո՞վ է նրանց խնդրել ու ի՞նչ մեխանիզմով է դա արվում Ազատություն ռադիոկայանում….

Իսկ հետո էլ զարմանո՞ւմ ենք, թե ինչպես Ազատություն ռադիոկայանի բարձր աշխատավարձ ստացող, երկարամա ստաժով լրագրողները հեշտուհանգիստ գնում և աշխատում Դմիտրի Կիսելյովի ու Մարգարիտա Սիմոնյանի Սպուտնիկ Արմենիայում…
Ես չեմ զարմացել ու չեմ զարմանում…
#մեդիամոնիթորինգ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ