Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի …

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ «ոնց եք-ոնց չեքից» մինչև «բա երբա մեր երկիրը դզվելու» տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ:

Տարիքով մի տղամարդ անկեղծացավ.

— Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի:

— Դե, ճիշտ ես, պապի ջան: Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, — ժպտացի ես ի պատասխան:

— Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես: Ինքը խորը մարդա, ասածս կհասկանա…»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ