«Ի պատասխան բա ինչ պիտի ասի մաքսատան աշխատակիցը իր որդուն գրել է ». իր ֆեյսբուքյան էջում դերասանուհի Մարի Գրիգորյանը՝ անդրադառնալով օրեր առաջ աշխատանքից ազատված մաքսատան աշխատակցին
Կգնա տուն ու կասի. բալես, ես խայտառակ եղա ողջ հայության առաջ, որովհետև թեև մոտ 40 տ տղամարդ եմ, ունեմ ընտանիք, կին, զավակներ։ Բայց պարզվեց, որ ես տարրական գիտելիք ու վերաբերմունք չունեմ պետական դրոշի վերաբերյալ։ Դրանում թերացել են թե՛ ծնողներս, թե՛ դպրոցս։
Բայց , բալես, լավ, ասենք իրենք թերացել են, բայց չէ՞որ ես ինքս այնքան հասուն եմ, որ պարտավոր էի ինքնակրթվել ու շտկել այն ամենը ինչը ինձ դարձնում էր վատ քաղաքացի։
Եվ եղավ այն ինչ եղավ։ Դրանով վարչապետը դաս տվեց ու կրթեց ոչ միայն ինձ այլև 1000ավոր ինձ նմանների։ Ես ամաչում եմ, որ դու պիտի ամաչես իմ համար։ Բայց ես վստահ եմ որ դու հասկացար, թե ինչ կարևոր բան կատարվեց։
Թող որ ես լինեմ քավության նոխազը։ Բայց ես գիտակցում եմ հիմա, որ պետական դրոշի նկատմամբ արհամարհական վերաբերմունք դրսևորող ցանկացած անձ արժանի է նման կոշտ վերաբերմունքի ոչ միայն վարչապետի կողմից, այլև իր նման շարքային քաղաքացու։