«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է,որ Արմեն Աշոտյանի հրապարակած <<սկանդալային>> փաստաթուղթը կեղծ է և Հայաստանը այդ փաստաթղթի շուրջը չի բանակցել։
Ես էլ եմ հավատում,որ փաստաթուղթը հորինվել է Մոսկվայում և տրամադրվել իր գործակալներին,որոնք էլ հորթի հրճվանքով այն տարածում են։Սա արվում է ի պատասխան եվրոպական դիտորդների Հայաստան տեղակայելուն։
Կարծում եմ,որ պետք է դատարան դիմել Աշոտյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով,քանի որ իր մեջ կեղծիք է պարունակում ու միտված է վարկաբեկելու իշխանությունների դիվանագիտական հաջողությունները;