Օրերս համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ինդոնեզացի 3-ամյա աղջիկը մաքրում է հսկա պիթոնի ատամները:
3-ամյա աղջիկը պատմել է, որ բնության նկատմամբ սերը հայրն է իրեն ներշնչել, որը բուժում է էկզոտիկ կենդանիների: «Սկզբնական շրջանում, երբ նա խաղում էր վայրի գազանների հետ, ես հետևում էի նրան և հուշում, թե ինչպես է հարկավոր վարվել։ Բայց այժմ նա ինքն է գլուխ հանում:
Նա գիտի, թե ինչ կարելի է անել, իսկ ինչն է կտրականապես արգելված: Գազանները նրան հնազանդվում են»,- ասել է աղջկա հայրը:
Իսկ ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ Մահարանին մաքրում է կոկորդիլոսի ատամները: