«Կյանքում շատ բան էի տեսել, բայց առաջին անգամ տեսա, որ քրեական օրենսգրքի հոդվածների տակ կքած ուժը իրեն ներկայացնի «ողջամիտ և անկողմնակալ».Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է Արծվիկ Մինասյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Հարցեր Արծվիկ Մինասյանին ու Ազատություն ռադիոկայանին «ողջամտության ու անկողմնակալության» մասին
«Մենք ողջամիտ ու անկողմնակալ գնահատմամբ ենթադրություն ունենք, որ այո, օրենքի նորմերի համադրմամբ եղել է այդպիսին։ Բայց, մյուս կողմից, չափազանց կարևոր է, որ այս անկողմնակալ քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում», Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան
Կյանքում շատ բան էի տեսել, բայց առաջին անգամ տեսա, որ
-Քրեական օրենսգրքի հոդվածների տակ կքած ուժը իրեն ներկայացնի «ողջամիտ և անկողմնակալ», բայց սա մի կողմ թողնենք,, թեմային անուղղակի է վերաբերում…
-որ մասնագիտությամբ տնտեսագետ, իրավաբան ու նախարար աշխատած գործիչը չի տարբերում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը այլևս գործող ա/ձ ունենալուց, երբ Փաստաբանների պալատի դեկտեմբերի որոշմամբ փաստաբան Սեդա Սաֆարյանը արդեն իսկ հանված էր փաստաբանների ցուցակից ու անգամ բուռն ցանկության դեպքում էլ փաստաբանության բնագավառում որևէ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել չէր կարող, ու դա տեղի էր ունեցել հենց Սեդա Սաֆարյանի ձեռքով գրված, ստորագրված դիմումի համաձայն, որով նա Փաստաբանների պալատի խորհրդից խնդրել էր դեկտեմբերի 15-ից կասեցնել 1991թ. ստացած իր փաստաբանական լիցենզիան ու իր անունը հանել փաստաբանների ցուցակից։ Բայց դուք Ազատության ռեպորտաժում այս ուղղությամբ ոչինչ չեք գտնի, ու թերևս լրագրող Նաիրա Բուլղադարյանը բացատրի ֆենոմենը, թե ինչու է այս անգամ էլ նյութ պատրաստել այս թեմայով’ առանց փորձելու պարզել խնդրո առարկայի վերաբերյալ անհերքելի և միակ փաստերը…
-որ այսքան բաներ չիմացող, չգործող ա/ձ հաշվի համար ունենալը ձեռնարկատիրական գործունեությունից չտարբերող գործչին Սերժ Սարգսյանը կարող էր նշանակել նախարար…
Այ վերջինը տեսել ենք ու դաժան ենք տեսել…
Ազատություն ռադիոկայանի հեռարձակած կասկածելի բացերով ռեպորտաժի ու վերջին տարում քաղաքական տեսանելի զիգզագների մասին ավել բան չասեմ..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ