Ամուսինները երեխային վստահել էին դայակին ու իրենք մեկնել էին հանդիպման, իսկ վերադառնալուց հետո փոքրիկին գտան արտասվելիս, իսկ դայակին քնած վիճակում։ Ավելին, երեխան ամբողջովին կապտուկների մեջ էր, իսկ այտի վրա հստակ երևում էր ափի հետք։
Ծնողներն անմիջապես ոստիկանություն կանչեցին ու հաջորդ օրը դիմեցին դատարան։ Ինչքան էլ, որ ակնհայտ է, թե դատարանն ինչ որոշում պետք է կայացներ, իրականությունը լրիվ այլ է։
Պարզվում է, որ տեղի օրենքների համաձայն թեթև վնասվածքների դեպքում գործ է հարուցվում, եթե տուժողն անձամբ է բողոքում, իսկ մեկ տարեկան փոքրիկը պարզ է՝ չէր կարող դա անել։
Երեխայի մայրն դեպքից հետո հրապարակել է որդու լուսանկարները ֆեյսբուքում, ինչը մեծ աժիոտաժ է առաջացրել. 150.000-ից ավելի մարդիկ կիսվել են հրապարակմամբ։ Մարդկանց մեծ արձագանքի շնորհիվ իրավաբանների խումբ է կազմվել, որոնք սկսել են փաստաթղթեր պատրաստել օրենքի մեջ փոփոխություններ կատարելու համար։