Բաղրամյան զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժության եզրափակիչ` կրակային փուլը:
Կրակային փուլի անձնակազմը բաղկացած է ավելի քան 1500 զինծառայողից:
Հայ ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանի խոսքով` զորավարժությունն անցկացվում է առանց սյուժեի:
«Չի լինելու սցենար, չկա գրած, թե ինչից հետո ինչ պետք է լինի: Խնդիրը տրվում է հրամանատարին, նա պետք է ղեկավարի իր զորքը, և ընթացքում տարբեր տեսակի առաջադրանքներ է ստանալու, և դրանք նույնպես պետք է կատարի»,- ասաց Փարվանյանը: Միացյալ զորավարժությունն սկսվել է ապրիլի 1-ին: