Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Այ, կարմիր աստղի ասպետը գալիս է…
Պարզվում է՝ Լաչինի միջանցքը ոտքը գետնին խփելով չի կարողացել բացել, որովհետև ոտքը ցավելիս է եղել… Կամ ինչ ոտքը խփեր գետնին, եթե միջանցքը փակել է կարմիր աստղի ցարը…
Բայց որպեսզի կարմիր աստղի էներգիան իզուր չկորի, գոնե տանը նստած փորձել է շարունակել «հայրենիքին իր ծառայությունը, որն արել է 21 տարեկանից» և փրկել Սահմանադրական դատարանը, օյ, միակ խրամատավորին Սեդա Սաֆարյանից…
Բայց, սպասեք, նա այս անգամ կուսակցական ընկերներով գալիս է ավելի հաճախ տարբեր հարթակներում արդեն փրկելու Հայաստանի անպաշտպան տնտեսությունը, եթե հանկարծ Թուրքիան բացի իր իսկ փակած հայ-թուրքական սահմանը… Այդտեղ շատ շատ է պահանջված կարմիր աստղի էներգիան…