Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այսօր գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանը և Արցախը։
Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։ Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակը շուրջ 12 միլիոն է։ Հայերը կազմում են Հայաստանի (2,9 միլիոն) և Արցախի (141 հազար) բնակչության գերակշռող մասը։
Ուշ միջնադարում առաջացած հայկական գաղթավայրերը Մեծ եղեռնից ու 1990-ականների ճգնաժամից հետո համալրվել են հարյուր հազարավոր հայերով։
- Music: Arthur Grigoryan
- Lyrics: Anita Hakhverdyan
- Singers: Arevik Grigoryan
- Anelie
- George Buniatyan
- Grigor Davtyan