Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Нabertürk-ը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա: Ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 46 հազարի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ