Աղոթքը Աստծո կամ այլ գերբնական ուժի հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց։
Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ։
Երբ դուք վատ վիճակում կլինեք, և երբ կթվա թե շրջանակը գնալով նեղանում է ու ոչ մի ելք այլևս չկա կարդացեք այս աղոթքը։
Տեր, ես կանգնած եմ քո առաջ, առաց որևէ ձևականությունների, խնդրում եմ ներիր ինձ իմ մեղքերը, ես անկեղծ զղջում եմ արարքներիս համար, խնդրում եմ ներիր ինձ, Հանուն Քեզ ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ չարիք են պատճառել:
Ես Քո ձեռքն եմ ինձ հանձնում, Տեր, Տեր Հիսուս ընդունում եմ Քեզ ինչպես Տեր Աստծո և Փրկչի, բուժիր ինձ, փոխիր ինձ, ամրացրու իմ մարմինը և հոգին:
Տեր պարուրիր ինձ քո սիրով, լցրու իմ էությունը Սուրբ Հոգով, ես սիրում եմ Քեզ տեր Հիսուս, Ես փառաբանում եմ քեզ Տեր, Ես երախտապարտ եմ քեզ, Ես կհետևեմ Քեզ իմ կյանքի ամեն օրը, Ամեն: Սուրբ Մարիամ, Տիրամայր, Հրեշտակներ և Սրբեր, խնդրում եմ, օգնեք ինձ, Ամեն: