Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մաքսատան աշխատանքից ազատված աշխատակցին և կատարել է հտևյալ գրառումը.
Էս էլ ասեմ ու գնամ։
Եթե իրոք սրտանց ուզում եք, որ մաքսատան երիտասարդը նորից վերադառնա իր աշխատանքին, ոչ թե ընդամենը ցուցադրում եք ձեր անսահման մարդասիրությունը, ուրեմն մի ասեք՝ թող վարչապետը ներողություն խնդրի։ Չի խնդրի։ Չի խնդրի թեկուզ այն պատճառով, որ վստահ է՝ ճիշտն ինքն է։ Ոչ էլ հակառակն արեք՝ խնդրում ենք վարչապետին, որ ների… եւ այլն։ Ինքը Տեր Աստված չի, որ ների կամ չների։
Ով որ ստորագրել է տղայի դիմումը, թող սուսուփուս հետ կանչի էդ տղային։ Մեղավորն էդ դիմումն ստորագրողն է, մեղավորը նա է, ով իր ղեկավարած հիմնարկի աշխատողների իրավունքները պաշտպանելու ռիսկ չունի ու ափալ-թափալ ստորագրել է տղայի դիմումը, որ իր կաշին փրկի։
Ա՛յ, թող ինքը հետ բերի երիտասարդին, հետո հենց ինքն էլ դիմում գրի ու գնա։
Էդքան բան։