«Գրառումը կատարել էի հստակ հաշվարկով, որ պատասխան լինելու է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Փեսու էլիտար ճիչը խոհանոցից, ըըը զուգարանակոնքից
Երեկ գրառում էի կատարել երբեմնի թիվ 1 փեսայի մասին: Ոչ պատահական: Որովհետև այս 2 տարի է, հեռու կուխնիաներից ռեգուլիրովկաներ էր կատարում հատկապես մեզ վերաբերող գործերով՝ առաջին պլան մղելով իր հետ քաղաքականապես, գաղափարապես ու այլապես փոխկապակցված խմբագիրների, դատավորների, փաստաբանների ու գործիքների: Էլ չասած՝ Սեդա Սաֆարյանի դեմ կեղտոտ արշավը, որտեղ իրեն անտեսելը անհնար է: Նա այդ ամենում լինելու մեծագույն շահագրգռություններ ունի վաղուց.
-նախ նա սկսեց կորցնել ազդեցությունը ուժային կառույցների, ապա մաքսային /բարև ծխախոտային մաքսանենգություն/ դատական իշխանությունների վրա ազդեցությունը՝ ԱԱԾ-ից Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից սկսած, ՍԴ-ում Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունով, ապա ԲԴԽ-ում Ռուբեն Վարդազարյանի պաշտոնանկությամբ ու նրա հակավեթինգային դատավորներին հերթով չրթելով;
-հարուցվեցին քրեական գործեր իր և ընտանիքի անդամների դեմ, որոնց տակից ոչ միայն դուրս գալ հնարավոր չէ, այլ Հայաստան վերադառնալ հնարավոր չէ,
-կորցրեց մեդիակայսրությունը՝ հերթով փակվեցին, վաճառվեցին երբեմնի մեյնսթրիմային կայքերը, հեռուստաընկերությունները,
Մի խոսքով՝ լրիվ փեսատրագիքոմեդի՝ գումարած արտքոմեդի, որով վերջերս ոչ միայն կայֆավատ էին եղել Սեդա Սաֆարայնի վրա, այլ, օ՜վ, աստվածներ, աներոջ երակարամյա ՊՆախարար Սեյրան Օհանյանի վրա: Ու դրա կապակցությամբ մի շարք հարցեր էի ուղղել՝ հասկացնելու համար, որ հասկանում ենք, թե որքան բուռն է Սեյրան Օհանյանից դիստանցավորվելու անհագ ցանկությունը, ինչ պատճառներ կան, ու ինչ դարդ է կուտակվել, որ այսպես ժայթքել է արդի տրագիկոմեդիայի մեծն դերասան Ռոմեոյի սրտում…
Գրառումը կատարել էի հստակ հաշվարկով, որ պատասխան լինելու է: Այն եղավ: Փեսու ճիչը լսվեց երիտահնարապետական, օ՜յ, ոչ արիստոկրատ /դա ՀՅԴ-ն է/, այլ էլիտար /իրենք էին 2 տարի փողոցներում իրենց այդպես կոչում/ Արմեն Աշոտյանի շուրթերով:
Ես իմ պատասխանում, իհարկե, չեմ իջնելու նրա մակարդակին: Այդքան անկում կատարել չեմ կարող: Ոչ էլ տղայավարի պատասխանելու պարագան է առկա: Հասկանում եք՝ թե ինչո՞ւ…
Բայց մի մանրունք, Շուռա. ողջ գրառման մեջ ընդամենը մի տեղ է ցիտվել հենց Միքայել Մինասյանի խոսքերը կորոնավիրուսից մահացած նախկին առաջին տիկնոջ մասին, դրանց հեղինակը ես չեմ, ես չեմ կորոնավիրուսից մահը կապել Շուշի անկման հետ, այդ ինչի՞ց է հուզվել… Աաաաա, որովհետև ամբողջ գրառումը եղել է փեսայի մասին, իսկ փեսան երիտհանրապետական խմբի կնքահայրն էր, ով պլանավորել էր աներոջից իշխանության սահուն ու թավշյա իշխանազավթումը, որտեղ լիքը մարդ իր ապագան էր պատկերացնում՝ 168 ժամի խմբագրից մինչև Արմեն Աշոտյան, Հրայր Թովմասյան, Արսեն Բաբայան, Արթուր Վանեցյան, Ռւոբեն Վարդազարյան, Դանիել Մխեյան, ու լիքը լիքը մարդ… Չէ որ այդ հեռանկարի համար էր կանխավ ոչնչացվում այսդ ստրատեգիական պլանների համար վտանգ ներկայացվող, Ստեփան Սաֆարյանի ու իր բոլոր ընկերների ստեղծած Ժառանգություն կուսակցությունը… Մի քիչ ավելի փակագծեր բացե՞մ… Ահ, ոչ այս անգամ, դեռ հետո: Արդեն իսկ սկսել եմ մեմուարները հեռարձակել, որի առաջին խոստացված սերիան Ժառանգությունում Հրայր Թովմասյանի մասին է լինելու… Հետո կգա նաև 2012-ի մասին մասին, 2013-ի, 2014-ի մասին պատմելու ժամանակը: Դեռ մի շտապեք: Դուք ինքներդ էլ գիտեք, թե որքան ինֆորմացիա եմ տնօրինում ես թե մեր մասին, թե ձեր մասին…
Բայց ամենակարևորը. դրված կարթը ձկնիկ ընկավ. իրենց թվում էր, թե անընդհատ Գոհար Սավզյանի, Քնար Մանուկյանի, Թագուհի Թովմասյանի, Սիրանուշ Սահակյանի, Սաթիկ Սեյրանյանի, Արսեն Բաբայանի, Սոս Հակոբյանի մասին եմ գրելո՞ւ: Այդքան միամի՞տ են: Ոչ, ժողովրդական խոսքն ասում է՝ ձուկը գլխից են բռնում…. Եվ իհարկե, կամաց կամաց վերև ենք բարձրանալու…
Բա գիտեք կին դատավորի դեմ կեղտոտ արշավ սկսելը, կին դերակատարների կամ կուսակցական չինովնիկների թիկունքում թաքնվելը, Արցախյան 3 ազատամարտերին մասնակցած հերոս տղու, նրա ընտանիքի նկատմաբ զրպարտությունը անտեսվելո՞ւ էր…
Այնպես որ մի թաքնվեք Միքայել Մինասյանի հեղինակած տողերի՝«մաման Շուշիի անկմանը չդիմացավ» բառերի տակ: Իմ գրառման մեջ Ռիտա Սարգսյան չկա, չի եղել ու չի լինի:
Կա Միքայել Մինասյան:
Եվ դեռ շատ է լինելու: Դիմացեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ