«Սա ժողովրդավարական երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք է», — այսօր Ստրասբուրգում «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ գնահատելով երկու օր առաջ Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցածը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այցելելով Նորագավիթի ավտոմաքսատուն, աշխատասենյակներից մեկում տեսավ հայկական եռագույնը՝ կեղտոտ վիճակում և ցածր պատվանդանին, ու հրահանգեց աշխատանքից հեռացնել աշխատասենյակում ծառայություն իրականացնող աշխատակիցներին։
Որոշ իրավապաշտպաններ պնդում են, որ կառավարության ղեկավարը չարաշահել է լիազորությունները և ոչ միայն օրենք է խախտել, այլև բարոյական առումով ճնշում է գործադրել աշխատակցի վրա:
տեսանյութը՝ azatutyun.am