«Գյուղի պատվի հարցն է». Էդմոն Մարուքյանը բոց տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում օգտատերեի հետ կիսվել է նոր՝ մոնտաժված տեսանյութով:

Հիշեցնեք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե որն է իր մոտիվացիան, ինչ կարիք կա պատգամավոր դառնալու։

«Ձեր բիզնեսը պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել»,– Ծառուկյանին դիմեց Մարուքյանը։

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ինքը պաշտպանության կարիք չունի. «Ես պաշտպանելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին ու քեզ հովանավորողներին։ Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե պաշտոն ստանալու, Ծառուկյանը ոչ թե այսօր ճարտար խոսում է, այլ ամեն ինչ գալիս է իր գործից, ամբողջ Առինջն էլ գիտի ինձ էլ, իմ ընտանիքին։ Ես որ մի հատ Բելգիա եմ գնում, էնտեղից 80 պատգամավոր եմ բերում»։

Էդմոն Մարուքյանն այնուհետեւ հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ստեղծում «Շանգրիլա» կազինոն։ Ծառուկյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե Մարուքյանն իր կյանքում ինչ է արել։

«Ես կլասիկ պատգամավոր եմ»,– ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Ես քո կլասիկ ցավը տանեմ… Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գեւորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։  Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ