«Համ ոտերով էր գրկել ինձի, համ ձեռներով». Երևանում այրել են տրանսգենդերի բնակարանը

Երեւանում փետրվարի 28-ի գիշերը հարձակում են գործել տրանսգենդերի վրա: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող նրա տանը:

Տրանսգենդեր անձը տեղափոխվել է Թիվ 1 հիվանդանոցային համալիր: ԵՊԲՀ լրատվականից մեր հարցին ի պատասխան ասացին, որ տուժածի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր:

Վիճակը գնահատվում է ծանր կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Կինն այդ բնակարանում ապրում էր վարձակալական հիմունքներով: Երեկ տանտերը եկել է եւ իր բնակարանը հայտնաբերել ամբողջովին այրված:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ