Օդանավակայանում Արսեն Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները

61 կգ քաշային կարգում Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Արսեն Հարությունյանն ու հավաքականի մյուս անդամներն այս գիշեր ժամանել են Երևան:

Արսեն Հարությունյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում։ Հենց այնտեղ էլ նա կատարել է ըմբշամարտում իր առաջին քայլերը, մարզիչ Արթուր Մարտոյանի գլխավորությամբ։ Ներկայումս մարզվում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ։

2018 թվականի օգոստոսին Հռոմում ընթացող ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Արսեն Հարությունյանը, 57 կգ քաշային կարգում, եզրափակիչում 11։6 հաշվով հաղթանակ տանելով ուկրաինացի Անդրեյ Ջելեպի նկատմամբ, հռչակվեց ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։

Որից հետո նա պայմանագիր կնքեց գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբի հետ և շուտով նորամուտը նշեց նաև մեծահասակների առաջնությունում։

Արսեն Հարությունյանի չեմպիոնական գոտեմարտը🇦🇲🥇

Posted by Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե /NOC of Armenia/ on Wednesday, April 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ