Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ըմբիշները:
77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 5:3 հաշվով առավելության է հասել Հոլանդիայի ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգի նկատմամբ:
Այսպիսով, Ջուլֆալակյանը դուրս եկավ ԵԱ-ի 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը հայ հունահռոմեական ոճի ըմբիշ է, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, 2009թ. Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է։