Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում:
Մեր հայրենակիցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և բարեմաղթանքներով:
Այնուհետև վարչապետը պատասխանել է Ստրասբուրգի և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը և այլն:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի` Ստրասբուրգ աշխատանքային այցի վերջին կանգառն էր: Ապրիլի 11-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: